կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-04 21:12
Տնտեսական

Ռուսաստանը վերացնում է հայկական 13 ձեռնարկությունների նկատմամբ կիրառված լոլիկի ներկման սահմանափակումները

Ռուսաստանը վերացնում է հայկական 13 ձեռնարկությունների նկատմամբ կիրառված լոլիկի ներկման սահմանափակումները

Ռուսաստանի Դաշնությունը անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը  («Ռոսսելխոզնադզորը») փետրվարի 5-ից վերացնում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի 13 ձեռնարկությունների նկատմամբ կիրառված լոլիկի եւ պղպեղի ներկրման ժամանակավոր սահմանափակումները: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության կայքէջը:

Նշվում է, որ այդ ձեռնարկությունների լոլիկներում և պղպեղներում Pepino mosaic virus հիվանդությանը բնորոշ ախտանշաններ չեն հայտնաբերվել:

«Նման որոշում է կայացվել Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից ստացված տվյալների հիման վրա: Ներկրումը թույլատրվում են 13 ձեռնարկություններին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերի 14-ից Արմավիրի մարզից լոլիկի և պղպեղի ներկրումն արգելվել է Pepino mosaic virus-ի հայտնաբերման պատճառով: