|
Փոխարժեքներ
17 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ԱՄՆ պետդեպարտամենտը Կոնգրեսին հայտնել է, որ վերացրել է որոշ առևտրային պատժամիջոցներ Իրանի դեմ՝ երկրին Ճապոնիայում և Հարավային Կորեայում իր արգելափակված ակտիվներին հասանելիություն ունենալու հնարավորություն տալով:
Washington Free Beacon կայքը հայտնում է. «Պատժամիջոցի վերացումը, որը ստորագրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, թույլ է տալիս արգելափակված հաշիվների գումարները փոխանցել Ճապոնիայի և Կորեայի Հանրապետության արտահանողներին»:
ԱՄՆ պետդեպարտամենտը նաև հայտնել է, որ թույլ չի տա միջոցներ փոխանցել Իրան և թույլ կտա վճարումներ կատարել միայն ճապոնական ու կորեական ընկերություններին, որոնք արտահանում են պատժամիջոցների տակ չգտնվող ապրանքներ և ծառայություններ։