կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-28 12:12
Քաղաքական

ԱՄՆ-ն սահմանափակումներ է մտցրել Չինաստան արտահանման նկատմամբ. Reuters

ԱՄՆ-ն սահմանափակումներ է մտցրել Չինաստան արտահանման նկատմամբ. Reuters

ԱՄՆ-ը նոր սահմանափակումներ է մտցրել Չինաստան արտահանման նկատմամբ, ներառյալ քաղաքացիական ավիացիայի բաղադրիչների և կիսահաղորդիչների մասով. այս մասին հայտնում է Yerkir.am-ը՝ Reuters-ին հղումով։ 

Մասնավորապես, ըստ նոր կանոնների, ամերիկյան ընկերությունները պետք է արտոնագիր ունենան Չինաստանի ռազմական կազմակերպություններին որոշակի ապրանքների մատակարարման համար, նույնիսկ եթե դրանք նախատեսված են քաղաքացիական օգտագործման համար։

Նոր կանոնները կարող են վնաս հասցնել կիսահաղորդիչների արտադրությանն ու Չինաստանի քաղաքացիական ավիացիայի համար սարքավորումների վաճառքին։

Այս առիթով առևտրի նախարար Ուիլբեր Ռոսսը պարզաբանել է. «Կարևոր է հաշվի առնել բիզնես վարելու հետեւանքները այն երկրների հետ, որոնք ունեն ամերիկյան ընկերություններից ձեռք բերած ապրանքները ռազմական նպատակների համար վերաուղղորդելու պատմություն»։