Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իսրայելի իշխանությունները որոշում են կայացրել այն մասին, որ Գազայի հատվածում արդեն համեմատաբար հանգիստ է և հնարավորություն կա հանել այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Գազայի բնակիչների նկատմամբ. տեղեկացնում է cursorinfo.co.il-ը՝ նշելով, որ դրանք մտցվել էին Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ հրթիռակոծությունից հետո. հայտնում է Yerkir.am-ը:
Սահմանափակումների վերացումից հետո Գազայի հատվածի բնակիչներին 2000 թույլտվություն կտրվի՝ Իսրայելի վերահսկած տարածքներ մուտք գործելու համար։ Բացի այդ՝ Գազայի բնակիչների համար ձկնորսության թույլատրելի սահմանները կընդլայնվեն մոտ 20 կիլոմետրով։
Մինչ այդ՝ Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ հրթիռներ էին արձակվելու ժամանակ, հրեական կողմը ոչ միայն պատասխանել էր ավիահարվածներով, այլև սահմանել էր այդ պատժամիջոցները։
Նշվում է՝ սանկցիաներից մեկով սահմանափակվում էր պաղեստինցի ձկնորսների ձկնորսական տարածքը։