կարևոր
4264 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-18 12:16
Քաղաքական

Վարչապետի աթոռը զբաղեցնողը ուղևորվում է Տավուշի մարզ՝ իր տխմարագույն թեզերը հրամցնելու ժողովրդին․ Գառնիկ Դանիելյան

Վարչապետի աթոռը զբաղեցնողը ուղևորվում է Տավուշի մարզ՝ իր տխմարագույն թեզերը հրամցնելու ժողովրդին․ Գառնիկ Դանիելյան

Իմ տեղեկություններով, վարչապետի աթոռը զբաղեցնողը ուղևորվում է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ՝ այնտեղ հակահայ, հակապետական քարոզչություն իրականացնելու։ Այս մասին գրում է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը։

«Հերթական փորձը կանի իր տխմարագույն թեզերը հրամցնելու ժողովրդին՝ ասելով, որ այդ 4 գյուղերը մեզ պետք չեն․ սարեր ու անտառներ են, եւ որ Իջեւանը պահելու համար պետք է այդ գյուղերը զիջել թշնամուն։

Վերջին ասուլիսի ժամանակ բացահայտ հայտարարեց, որ Տավուշի մարզի 4 հայկական գյուղերն իր համար ադրբեջանական են։

Այս վտանգավոր թեզերն արդեն իսկ վկայում են, որ ՀՀ իշխանությունները տեղի են տվել եւ պատրաստվում են կատարել թշնամական պետության հերթական պահանջը։

Լիահույս եմ, որ տավուշեցին դուռն ու ականջը կփակի մեր հայրենիքը թշնամուն հանձնել պատրաստվող վարչակարգի պարագլխի առաջ։

ՏԱՎՈՒՇԻՑ ՈՉ ՄԻ ՍԱՆՏԻՄԵՏՐ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵ՛Ս ՏԱԼՈՒ»։