|
Փոխարժեքներ
13 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Այսօր բողոքի ակցիա է տեղի ունեցել Երևանի N1 տուն ինտերնատի և Նորքի տուն ինտերնատ ՊՈԱԿ-երի հնարավոր միաձուլման դեմ: Այս մասին հրապարակված որևէ իրավական փաստաթուղթ չկա, բայց հայտնի է, որ մի շարք գերատեչությունների համար ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել և շրջանառել է ՊՈԱԿ-ների միաձուլման եղանակով վերակազմակերպելու նախագիծ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
«Գրավոր դիմել եմ ՀՀ Աշպատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանին նախագիծը ինձ տրամադրելու համար:
Նախագծին ծանոթանալուց հետո կարող ենք ավելի առարկայական խոսել ՊՈԱԿ-երի հնարավոր վերակազմակերպման հնարավորության և նպատակահամարության վերաբերյալ»,- գրել է Սամսոնյանը: