Փոխարժեքներ
21 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.51 |
EUR | ⚊ | € 449.98 |
RUB | ⚊ | ₽ 4.8075 |
GBP | ⚊ | £ 522.85 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Հակակոռուպցիոն դատարանում ընթանում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով լսումները։
Նախագահում է դատավոր Սարգիս Պետրոսյանը։ Բացի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանից, մեղադրյալների թվում են պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Հիշեցնենք, որ աղմկահարույց գործով ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր Սահմանադրական դատարանի կողմից առաջադրված մեղադրանքը հակասահմանադրական ճանաչելու որոշմամբ։ Որոշումը բողոքարկվել է, և գործը փոխանցվել է Հակակոռուպցիոն դատարան։ Նիստի սկզբում, լրացնելով նախորդ նիստից սկսած հայտարարությունը, փաստաբան Արամ Վարդևանյանը հիշեցրեց, որ ՍԴ որոշման (Քրեական օրենսգրքի հոդվածը հակասահմանադրական ճանաչելու մասին) պայմաններում մեղադրյալներ չեն կարող լինել։ Փաստաբան Արամ Օրբելյանը կրկնեց մեղադրանքը փոխելու անթույլատրելիությունն այն դեպքում, երբ գործն ուղարկվում է կրկնակի քննության, քանի որ նման մոտեցումը չափազանց վտանգավոր նախադեպ է ստեղծում։ Նա հիշեցրել է, որ սկզբունքորեն դատական քննություն չի կարող լինել, եթե չկա մեղադրանք։
Նշենք, որ դատավոր, նախկին ՔՊ-ական Սարգիս Պետրոսյանը դատական նիստերի դահլիճից հեռացրեց Yerevan.Today-ի լրագրողին՝ այն բանի համար, որ կայքում գրված է, որ նա նախկին ՔՊ-ական է։ Ընդմիջումից հետո դատավորը դիմելով Yerevan.Today-ի լրագրողին, հարցրեց՝ արդյո՞ք վերնագրեր գրելուց առաջ ինչ-որ մեկը հուշում է ինչ վերնագիր գրեն, ինչին ի պատասխան լրագրողն ասաց․ «Կարծում եք մենք ձեր նման չե՞նք կարողանում ինքնուրույն աշխատել»։
Տեղի ունեցածի մասին լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնել Արամ փաստաբան Վարդևանյանը։