Միասին կարող ենք
կարևոր
1435 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-18 10:05
Քաղաքական

«Նիկոլից հետո կյանք կա, ո՞նց եք էսքան անեծքի տակ ընկնում, ո՞նց եք էսքան օրենք խախտում»․ Արմինե Օհանյան

«Նիկոլից հետո կյանք կա, ո՞նց եք էսքան անեծքի տակ ընկնում, ո՞նց եք էսքան օրենք խախտում»․ Արմինե Օհանյան

«Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե նՕհանյանը գրում է

«Էս ի՜նչ հուսահատ ու ստոր պայքար է մղում գործող իշխանությունը` վերարտադրվելու համար: Հասկացանք, որ Նիկոլ Փաշինյանին թվում է` եթե իշխանություն փոխվեց ինքն ապրելու շանս չունի (միանգամայն անհիմն), ես չեմ հասկանում էս Քննչականի, Հակակոռուպցիոնի նախագահ, քննիչ, գլխավոր դատախազ, դատավորներ, ոստիկաններ...սրանք ինչի՞ են էսքան օրենք ու կարմիր գիծ խախտում:

Ստորաբար գլխավոր մրցակցին փակեց տանը, որ ինքը դռնեդուռ ընկնի` քվե մուրա, իսկ նա անգամ մարդկանց հետ շփվելու տարրական հնարավորությունից զրկված լինի: Տոտալ գաղտնալսում են ընդդիմության շտաբների հավաքարարից մինչև վերջին աշխատողը, իբրև թե խախտումներ են հայտնաբերում, գաղտնալսումները հրապարակում են` զրո հանցակազմ: Ընդդիմությունը մաքսիմալ պահում է օրենքը, իշխանությունը` մաքսիմալ խախտում:

Էնքան լկտիացել են` հանահավաքին իրենց դրոշներով եկած, իրենց վերաբերմունքը վանկարկումներով հայտնող ընդդիմադիր մարդկանց բերման են ենթարկում, թե` «խոչընդոտել են հանրահավաքին»: Իրո՞ք: Այսինքն, Հայաստանում արդեն վանկարկում անելն ու դրոշ բռնելն էլ է արգելված:

Համատարած պատռում են ընդդիմադիրների պաստառները` ոչ ոք չի պատժվում, ՔՊ-ի պլակատը պատռած մարդուն ձերբակալում, տեղափոխում են հոգեբուժարան և այնքան հսկողություն չի լինում, որ մարդն ինքնասպան է լինում: ՆԳՆ-ն էլ մի լկտի հաղորդագրություն է տարածում, թե`ձերբակալվածը (խոստովանում են, որ ապօրինաբար ձերբակալել են մարդուն), «հոգեկան անհավասարակշիռ պահվածք» է դրսևորել:

Կարո՞ղ ենք իմանալ` դա ինչպես է արտահայտվել, կա՞ որևէ ապացույց: Ենթադրենք` մարդը վրդովված կամ հուզված է եղել, ոստիկանությունից հաճա՞խ են ձերբակալվածներին հոգեբուժարան տեղափոխում: Ո՞վ է շտապ օգնության այդ բժիշկը, որի ցուցումով տարել են հոգեբուժարան: Հոգեբուժարանում մարդուն զննե՞լ են, կա՞ արձանագրություն, ո՞վ է հսկել մարդուն, ինչքա՞ն ժամանակ է այնտեղ անտերության մատնված եղել, որ կարողացել է կյանքին վերջ տալ: Ո՞վ է պատասխան տալու սրա համար...

Արփինե Սարգսյան, Աննա Վարդապետյան, կին եք կոչվում: Մանկապղծության դեպքի շոկից դեռ ուշքի չենք եկել: Էս ի՞նչ եք անում, ամեն-ամեն ինչի ընդունա՞կ եք...հանուն ինչի՞: Նիկոլից հետո կյանք կա, էս երկրում ապրել կա, ո՞նց եք էսքան անեծքի տակ ընկնում, ո՞նց եք էսքան օրենք խախտում:

Բավական է Քրեական օրենսգիրքը ծառայեցնեք մի մարդու, մի ուժի: Բարոյականության, մարդ լինելու կանոններ կան...կրակի հետ եք խաղում, հանուն ինչի՞...»