|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.01 |
| EUR | ⚊ | € 445.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.9387 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.45 |
Արցախի առաջնորդարանում հոգևոր ժողով է լինելու։ Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ Արցախի թեմի աառաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը մասնակցել էր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ու, փաստացի, միացել Վեհափառ Հայրապետի դեմ փաշինյանական արշավին։
Նոյեմբերի 30-ին հավաք էր տեղի Արցախի թեմի առաջնորդարանի մոտ՝ պահանջելով հանդիպում Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ, որպեսզի վերջինս ներողություն խնդրի Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման համար։ Սակայն Սրբազանը ակցիայի մասնակիցներին չընդունեց։
«Փաստինֆո»- ի հետ զրույցում Ռոման Երիցյանը տեղեկացրեց, որ այսօր Արցախի թեմի առաջնորդարանում հանդիպում է նախատեսվում։
«Իմ տեղեկություններով հոգևոր ժողով է լինելու և Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին դիմում է հասցեագրվելու»,- նշեց Ռ․ Երիցյանը՝ ավելացնելով, որ դրա արդյունքներով պայմանավորված կորոշեն հետագա անելիքները։
«Ես այս հարցը այսպես չեմ թողելու և ավելի մեծ մասշտաբով հավաք եմ կազմակերպելու։ Պահանջելու ենք, որ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հանդիպի Արցախի ժողովրդի հետ»,- շեշտեց Ռոման Երիցյանը։