կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-06 14:39
Սփյուռք

Հանդիպում՝ ազգային առաջնորդարանում

Հանդիպում՝ ազգային առաջնորդարանում

Չորեքշաբթի, օգոստոսի 5-ի առաւօտեան, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի հրաւէրով յատուկ հանդիպում տեղի ունեցաւ Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Նորայր Արամեանի եւ ՀՅԴ Բիւրոյի անդամ Վիգէն Բաղումեանի հետ։ Հանդիպման հիմնական նպատակն էր Բէյրութում տեղի ունեցած ահաւոր պայթիւնի հետեւանքով առաջ եկած կացութեան մասին խորհրդակցելը։

Սրբազան Հայրը զեկուցեց, որ ինքը Վեհափառ Հայրապետի հետ խօսել է եւ մեր թեմի զօրակցութիւնն ու աղօթքները փոխանցել նրան, ինչպէս նաեւ հեռախօսակապ է հաստատել Լիբանանի թեմի առաջնորդ՝ Տ. Շահէ արք. Փանոսեանի եւ Բուրջ Համուդի քաղաքապետ Մարտիկ Պօղոսեանի հետ եւ նրանց յայտնել մեր թեմի զօրակցութիւնն ու պատրաստակամութիւնը թեմին օգտակար լինելու կապակցութեամբ։

Ներկաները խորհրդակցութիւնից յետոյ որոշեցին անհրաժեշտ միջոցների դիմել Լիբանանի թեմին մեր նիւթական եւ բարոյական օժանդակութեամբ մեղմացնել աղէտահար ժողովրդի վիճակը։

alikonline.ir