կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-21 13:30
Քաղաքական

Լսել են ժողով և չեն հասկացել. մենք մարտին ընտրական ժողով չունենք. Լ. Գալստյան

Լսել են ժողով և չեն հասկացել. մենք մարտին ընտրական ժողով չունենք. Լ. Գալստյան

ArmLur.am լրատվական կայքէջն այսօրվա հրապարակումներից մեկում անդրադարձել էր ՀՅԴ առաջիկա Ընդհանուր ժողովին՝ նշելով. «ՀՅԴ-ն պատրաստվում է կուսակցության ընդհանուր ժողովին, որտեղ պետք է որոշումներ կայացվեն ՀՅԴ մարտավորության, հետագա անելիքների, ինչպես նաեւ ԳՄ ներկայացուցչի մասով: …Չեն բացառում, որ այդ ժողովում ՀՅԴ գերագույն մարմնի անդամների լուրջ փոփոխություններ լինեն, ինչպես նաեւ ԳՄ ներկայացուցչի փոփոխություն»:

Նշված հրապարակման առնչությամբ Yerkir.am-ը մեկնաբանություն խնդրեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանից. «ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովը տեղի է ունեցել 6 ամիս առաջ, որտեղ ընտրվել է Գերագույն մարմին և ԳՄ ներկայացուցիչ: Որպեսզի ավելի լավ պատկերացնեք տարածվող լուրերի հիմարության աստիճանը, ընդամենը կասեմ, որ մենք ս.թ. մարտին Դաշնակցության Հայաստանի կառույցի ընտրական ժողով չունենք»:

Ինչու՞ են տարածվում նման լուրեր՝ հարցին, Լիլիթ Գալստյանը պատասխանեց. «Հավանաբար լսել են կուսակցության՝ ավանդաբար 4 տարին մեկ գումարվող  Ընդհանուր ժողովի մասին և չեն հասկացել, թե խոսքն ինչի կամ որ ժողովի մասին է: Արհեստական այդ հարցի առնչությամբ հավելյալ մեկնաբանության կարիք չեմ տեսնում»: