Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«alikonline.ir» - Երէկ՝ դեկտեմբերի 29-ին Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում կայացել է «Մահիկ եւ Խաչ դաշինք» ամանորեայ միջոցառումը:
Միջոցառմանը, որին ներկայ է եղել ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին, մասնակցել են Թեհրանի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտօնեաները, հայ նահատակների ընտանիքները, անձնուրացները, եւ Իրանի սկաուտական կազմակերպութեան անդամները:
Ս. Սարգիս մայր տաճարում ներկաներին ողջունել եւ բարի գալուստ է մաղթել թեմիս բարեխնամ առաջնորդ՝ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը:
Շնորհաւորելով Ամանորը եւ Ս. Ծննդեան տօները, Սրբազան Հայրը կարեւորել է միջկրօնական երկխօսութիւնը, համատեղ համակեցութիւնը եւ փոխադարձ սէրը:
Նա նշել է, որ բոլոր կրօնները կոչւած են մարդուն դէպի Աստւած առաջնորդելու՝ յաւելելով, որ բոլոր հաւատացեալները պէտք է միասնական լինեն, եւ միասիրտ ու միահոգի երկրպագեն իրենց երկնային Հօրը:
Ազգային առաջնորդարանի դահլիճում ԱԳՆ մամլոյ խօսնակը բարձր գնահատելով հայ նահատակներին եւ նրանց ընտանիքներին՝ իրանահայութեանը համարել է իրանական հայրենիքի անկախութեան եւ տարածքային ամբողջականութեան պահպանման առաջամարտիկներից: Նա նշել է, որ Իրանը գեղեցիկ է իր ազգային եւ կրօնական բազմազանութեամբ:
Նշենք, որ աւելի ուշ, Սէյէդ Աբբաս Մուսաւին Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ազգային առաջնորդարան իր այցին:
«Այսօր պատիւ ունէի մասնակցելու թեհրանահայութեան Ամանորի տօնակատարութեանը՝ Ս. Սարգիս եկեղեցում, Սրբազան Սեպուհ Սարգսեանի ներկայութեամբ:
Մեծ Իրանը գեղեցիկ է բոլոր ազգութիւնների եւ կրօնների համակեցութեամբ»,- գրել է նա: