|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է․ «Պատգամավոր Արթուր Սարգսյանը 2025 թվականի հուլիսի 9-ից ապօրինի դատական ակտերով կալանավորված է: Օգոստոսի 21-ին նվազագույն դատավարական երաշխիքների խախտմամբ կալանքը երկարաձգվել էր 3 ամսով: Դատական ակտը ստանալու պահից մի քանի օր անց` սեպտեմբերի 4-ին ներկայացրել ենք վերաքննիչ բողոք:
Հիշում եք չէ Արմեն Դանիելյանին քաղաքական գործերով մակագրումը տեղի էր ունենում 24 ժամում, իսկ Արթուր Սարգսյանի գործով 22 օր անցնելու պայմաններում դեռևս նույնիսկ բողոքի մակագրում չկա: Այս ամենը ևս մեկ ապացուցում է, այն, որ Արթուրի դեպքում չկար կալանքի որևէ հիմք, չկար դրա անհրաժեշտությունը, հիշեցման կարգով վերջինս անձամբ է ներկայացել նախաքննական մարմին, նույնիսկ նախքան Ազգային ժողովի համաձայնությունը, բայց ամեն կերպ ապօրինի կալանքը պահպանվում է: Իրավունքը պետք է գերակայի:
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»։