Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Միջին ծանրության մեջ մեղադրվող Լևոն Քոչարյանի գործը քննվել է ՔԿ ծանր հանցագործությունների քննչական բաժնում։ Բաժնի քննիչը նշել է, որ տեսանյութի զննության արդյունքում՝ քայլերթին հակառակ գալով թևանցուկ մոտենում է ընդհուպ մինչև հպվում։ Հպվելի հոմանիշներն են շոշափելը, դիպչելը, քսվելը, մոտենալը, մերձենալը և այլն։ Ես համոզված եմ նման իրավիճակ Լևոն Քոչարյանի կողմից չի իրականացվել։ «Հպվելը» ոչ մի կերպ «մխրճվել» չի դառնում․ որտեղի՞ց եկավ մխրճվելը, չիմացանք։ Այս մասին դատական նիստի ժամանակ նշեց Լևոն Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, այսօր՝ հունիսի 28-ին, ընթանում է Լևոն Քոչարյանի և Հայաստանի եռամարտի ֆեդերացիայի քարտուղար Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը։
Նշենք, որ Քոչարյանը նախորդ տարվա սեպտեմբերի 22-ին Երևանում ընդդիմության ակցիայի ժամանակ բերման էր ենթարկվել, ավելի ուշ նրան մեղադրանք առաջադրվեց ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար, թեև միջադեպը ֆիքսած տեսախցիկներում առկա տեսագրություններում ոստիկաններն իրեն են հարվածել: Լևոն Քոչարյանը նույն օրն էլ ձերբակալվել, ապա կալանավորվել է 1 ամիս ժամկետով։ Նա ազատ արձակվեց մի քանի ամիս անց միայն պատգամավորական մանդատը ստանալուց հետո։
Մանրամասն՝ տեսանյութում