կարևոր
805 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-12 09:43
Իրավական

Հիմնավորում չկա, հիմք չկա, բայց կա ակնհայտ ապօրինի, իրավունքը նսեմացնող ու ժխտող դիրքորոշում, որ Սամվել Կարապետյանը լինի կալանավորված․ Վարդևանյան

Հիմնավորում չկա, հիմք չկա, բայց կա ակնհայտ ապօրինի, իրավունքը նսեմացնող ու ժխտող դիրքորոշում, որ Սամվել Կարապետյանը լինի կալանավորված․ Վարդևանյան

Իրավապաշտպան Արամ Վարդևանյանը գրում է․

«Հարգելի գործընկերներ, 2026 թվականի հունվարի 5-ին, այսինքն 2026 թվականի առաջին աշխատանքային օրը Գլխավոր դատախազության և Քննչական կոմիտեի կողմից կատարվել էր բացառապես երկու գործողություն։

«1) Մուտքագրվել էր վերաքննիչ բողոք Սամվել Կարապետյանի տնային կալանքի որոշման դեմ, խնդրանք-պահանջ ներկայացնելով անպայման կալանավորել Սամվել Կարապետյանին, 2) մերժել Սամվել Կարապետյանի Մեռելոց հիշատակի օրը, իր հոր գերեզմանին այցելելու միջնորդությունը:

Մեր փաստաբանական թիմի կողմից ևս ներկայացվել է և դեռևս ներկայացվելու են վերաքննիչ բողոքներ տնային կալանքի որոշման դեմ, սակայն հարց է առաջանում իրավապահ մարմինները, երբ կալանքի ու տնային կալանքի իրավունքների սահմանափակման ինտենսիվության աստիճանները ըստ Սահմանադրական դատարանի և Եվրոպական դատարանի նույնական են, ավելին Սամվել Կարապետյանի նկատմամբ այն կիրառվել էր հնարավոր ու անհնար լրացուցիչ սահմանափակումներով՝ բողոքի հիմք, հիմնավորումն ինչպես պետք է ներկայացնեին:

Պատասխանն ակնհայտ է, հիմնավորում չկա, հիմք չկա, բայց կա բացառապես ակնհայտ ապօրինի, իրավունքը նսեմացնող ու ժխտող դիրքորոշում, որ Սամվել Կարապետյանը լինի կալանավորված…:

Քաղաքական հետապնդման կոնկրետ այս աբսուրդը տևում է շուրջ 7 ամիս: Առաջիկայում կներկայացվեն այս զարգացումների վերաբերյալ լրացուցիչ տվյալներ:

Իրավունքը պետք է գերակայի:

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին…»։