կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-17 13:58
Քաղաքական

Ըստ իշխող խմբակցության՝ ես դրանով անմեղության կանխավարկած եմ խախտում, եթե նույնիսկ խախտում եմ ճիշտ եմ անում. Արամ Վարդևանյան

Ըստ իշխող խմբակցության՝ ես դրանով անմեղության կանխավարկած եմ խախտում, եթե նույնիսկ խախտում եմ ճիշտ եմ անում. Արամ Վարդևանյան

Այսօր բրիֆինգի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը պատասխանում էր լրագրողների հարցերին։

Հանրային հեռուստաընկերության  հարցին`Հայաստանը ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում գանգատ է ներկայացրել Ադրբեջանի դեմ և այսօր հայտնի դարձավ, թե Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ պատրաստվում է նույն հայցով գանգատ ներկայացնել Հայաստանի դեմ,ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ Արամ Վարդևանյանն արձագանքեց.

«Դուք կհիշեք՝ մի քանի շաբաթ առաջ ելույթներիցս մեկում ես հստակ գնահատական տվեցի Ադրբեջանի և Թուրքիայի բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձանց վերաբերյալ, առ այն, որ իրենք միջազգային հանցագործներ են, իհարկե իշխող խմբակցության կողմից դիտարկվեց, որ ես դրանով անմեղության կանխավարկած եմ խախտում, եթե նույնիսկ խախտում եմ ճիշտ եմ անում, որովեհտև կան դեպքեր, որ դրանք այն աստիճան ակնհայտ են, որ այլ որակում տալ հնարավոր չէ: Այդ տրամաբանության մեջ ներկայացված գանգատը գտնում եմ, որ տրամաբանական է:

Ես ծանոթացել եմ տարածված հաղորդագրությանը, տեքստից և բովանդակությունից պարզ է, որ այն նաև վերաբերում է 44-օրյա պատերազմին, այնտեղ կարելի էր ոչ միայն Ադրբեջանի, այլև նաև Թուրքիայի դերակատարումը ընդգծել, որովհետև 44-օրյա պատերազմի ընթացքում բազմիցս էր ներկայիս իշխանության ներկայացուցիչների կողմից ընդգծվում Թուրքիայի ուղղակի մասնակցությունը այդ միջազգային հանցագործություններին:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությանը, կարծում եմ, որ այն առավել շատ զառանցանքի տիրույթում է, ոչ թե իրավական որևէ տիրույթում, առավել ևս՝ միջազգային իրավունքի, որովհետև միջազգային հանրության համար շատ հստակ ու ակնհայտ է, թե որ կողմի, իսկ ավելի հստակ հենց Ադրբեջանի կողմից են կատարվել մի շարք միջազգային իրավունքի նորմերի խախտում, սկսած ուժի արգելման սկզբունքի խախտումից, էլ չասենք ազգային, փոքրամասնությունների խտրականության արգելքի, ազգերի ինքնորոշման իրավունքի նման բռնի կերպով ոտնահարման մասին, որին մենք ականատես ենք եղել, որն իհարկե մինչ օրս էլ շարունակվում է: Բայց նաև մյուս կողմից ինձ համար հասկանալի չէ, թե ինչպես է ստացվում, որ Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձնաց դիրքորոշումները, հենց չեն բխում, օրինակ, այդպիսի գանգատ ներկայացնելուց: Այսինքն, ինչու օրինակ կտրուկ գնահատականները չեն տրվում, որը հենց համարժեք է այսպիսի գանգատ ներկայացնելուն, երբ հերթական անգամ հոխորտանքներ ենք լսում այդ երկրի կողմից դրան պատասխան առհասարակ չի տրվում, որն ինձ համար անհասկանալի է»,-նշեց Վարդևանյանը: