|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Կարճ դիտարկում իշխանական թիմի որոշ ներկայացուցիչներին ու տեղեկացում մեր հայրենակիցներին Արցախի հարցի վերաբերյալ.
Դեռևս 1992 թվականին Հայաստանի Գերագույն Խորհուրդը՝ իրապես Հայաստանի շահերը և կարմիր գծերը ամրագրող որոշում է ընդունել, հնարավոր է նաև ապագայի ռիսկերի կանխատեսման տրամաբանությունից ելնելով: Այսպես համաձայն այդ Որոշման՝ «Հայաստանի Հանրապետության համար ԱՆԸՆԴՈւՆԵԼԻ համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»:
Այս Որոշումը պարտադիր է Հայաստանի բոլոր պաշտոնյաների համար և ՉԿԱ ոչ մի բացառություն:
Ստիպված եմ հրապարակել նաև որոշումը հատուկ ԸՆԴԳԾՈւՄՆԵՐՈՎ:
Արամ Վարդևանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր