|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրում է.
«Հայոց բանակի համակարգային թուլացումը վերջին տարիներին օրինաչափություն է դարձել։ Այդ գործընթացը, ցավոք, պատահական կամ անհաջող կադրային որոշումների հետևանք չէ։ Մենք կանգնած ենք մի իրողության առաջ, որտեղ մարտունակ և ազգային գաղափարական հենքով կառուցված բանակը դարձել է փաշինյանական իշխանության համար լուրջ սպառնալիք։
Ուժեղ, ինքնուրույն և պետական շահերով առաջնորդվող բանակը կարող է կասեցնել ոչ միայն արտաքին վտանգները, այլ նաև ներսից ծավալվող հակապետական գործընթացները։ Հետևաբար, այսօր բանակը պետք է դիտարկվի ոչ միայն որպես պաշտպանության համակարգ, այլ նաև որպես պետականության իրական հենասյունը։
Հայաստանի անվտանգ ապագան հնարավոր չէ պատկերացնել առանց ուժեղ բանակի։
Իսկ այդ բանակն անխուսափելիորեն պետք է ազատվի այս իշխանության վերահսկողությունից և արժեզրկող քաղաքականությունից:
Այս փուլում մարտունակ բանակ ունենալը պարզապես պաշտպանության հարց չէ։ Դա գոյության, ազգային ինքնության և պետականության պահպանման հարց է»։