կարևոր
4567 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-22 17:47
Քաղաքական

Հայերի հետ թշնամությունը Ալիևի կլանի գաղափարական քարոզչության գաղափարական տարրերից մեկն է․ Մհեր Հակոբյան

Մենք պետք է միշտ զգույշ լինենք և պատրաստ լինենք պատերազմի։ Մեր պատերազմը չէր ավարտվել ոչ 1994 թվականին, ոչ 2016 թվականի ապրիլի կեսին, ոչ էլ 2020 թվականի նոյեմբերի 10-ին, պատերազմը հիմա էլ է ընթանում։ Այս մասին ասաց ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը։

«Բազմիցս սահմանին կուտակումներ են եղել սահմանին, բայց 10 կուտակումից 9-ը վերջանում էր առանց որևէ արդյունքի, բայց մեկն էլ եղավ պատերազմը։ Երբ թշնամին ունի ռազմավարական  նախաձեռնություն, ինքն է որոշում երբ սկսի, երբ ավարտի։ Այս պահին ցավոք ռազմավարական նախաձեռնությունը մենք լիովին զիջել ենք թշնամուն և քաղում ենք դրա բացասական պտուղները։ Գաղտնիք չէ, որ ամեն ինչ իր հիմքում ունի ուժը, իսկ դա էլ իր հիմքում ունի ֆինանսներ, բանակ, հասարակություն և այլն։ Երբ այս ամենը դրական զարգանալով կբերի մեզ ուժի, այդ ժամանակ էլ մենք կկարողանանք մեզ պատրաստ համարել վիճարկել թշնամու ձեռքում գտնվող ռազմավարական նախաձեռնությունը»,- ասաց նա։

Փորձագետի խոսքով՝ Ալիևի ռազմատենչ հայտարարությունները եղել են միշտ, կար պատերազմից առաջ, կար նոյեմբերի 10-ից հետո և ըստ էության չի էլ դադարել․

«Ալիևն իր գոյությունն արդարացնում է նրանով, որ ինքը արդյունավետ պայքարում է հայերի դեմ։ Վերջին պատերազմն էլ իրեն լրացուցիչ փաստարկներ տվեց դրա համար։ Նա ասում է հասարակություն դու վատ ես ապրում ոչ թե այն պատճառով, որ ես կոռուպացված եմ, այլ ասում է տես ես Ղարաբաղի խնդիր ունեմ, զենք եմ առնում և այլ։ Հայերի հետ թշնամությունը Ալիևի կլանի գաղափարական քարոզչության գաղափարական տարրերից մեկն է։ Երբ հայերի դեմ չլինի այս թշնամական հռետորաբանությունը ալիևյան կլանի հիմքերը կսկսեն սասանվել»,- ասաց փորձագետը:

Մանրամասները` տեսանյութում: