կարևոր
964 դիտում, 3 ժամ առաջ - 2025-09-11 22:33
Հասարակություն

Ադրբեջանի հետ սահմանագծումը կարող է շարունակվել Սյունիքում

Ադրբեջանի հետ սահմանագծումը կարող է շարունակվել Սյունիքում

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը կարող է շարունակվել Սյունիքում. այս մասին վկայում են վերջին պաշտոնական հաղորդագրությունները։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի ղեկավարությամբ կայացել են երկու պետությունների պատվիրակությունների փոխադարձ այցելություններ Հայաստանի Հանրապետության տարածք և Ադրբեջանի Հանրապետության տարածք։

Արտգործնախարարությունը նշել էր, որ 2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ կողմերը քննարկել են սահմանագծի համապատասխան հատվածների/հատվածամասերի սահմանազատման և ականազերծման, ինչպես նաև անհրաժեշտ ենթակառուցվածքների վերականգնման ու կառուցման և դրանց իրականացման ժամկետների հետ կապված հարցեր՝ հաղորդակցությունների ստեղծման ոլորտում գործողությունների սինխրոնիզացման նպատակով։

Հայտարարությունից հետո Sputnik Արմենիան ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հետաքրքրվել էր, թե երկու երկրների պատվիրակություններն ի՞նչ տարածք էին այցելել։

«Երկու երկրների պատվիրակությունները փոխադարձ այցելություններ են կատարել Հայաստանի և Ադրբեջանի մերձսահմանային տարածքներ՝ Սյունիքի մարզի և Զանգելանի շրջանի հարավային մասերում»,– պատասխանել են փոխվարչապետի գրասենյակից:

Սահմանազատման հայկական հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Գրիգորյանի գրասենյակը փաստացի չի տվել հարցի պատասխանը, թե դելիմիտացիայի և ականազերծման, ինչպես նաև ենթակառուցվածքների վերականգնման մասին քննարկման ընթացքում որ շրջանների մասին էր խոսքը։

«Նշված հարցերը քննարկման փուլում են»,– միայն սա էր պատասխանը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: