|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
«Լիազոր մարմինը՝ սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովը, որոշում չունի՝ Տավուշի գյուղեր, գյուղերից տարածքներ հանձնելու վերաբերյալ։ Այսինքն՝ այս որոշումը կայացվել է ոչ թե լիազոր մարմնի կողմից, որի հիմքում կան սկզբունքներ, քարտեզներ, այլ՝ կայացվել է այլ օղակում»,- խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Նոյեմբերի 9-ի հայտարարության նախնական տարբերակում եղել է հիշատակում՝ այդ տարածքների հանձնման վերաբերյալ, հետագայում վերջնական տարբերակում՝ այդ հատվածը դուրս է բերվել։ Այնուհետև տեսել ենք, որ Ոսկեպարում, օրինակ, ռուսական բազայի կառուցում է եղել։ Չի հայտնվել Վայքում, այլ վայրում, հայտնվել է Ոսկեպարում։ Այսինքն՝ կարող ենք պնդել, որ նոյեմբերի 9-ին եղել է պայմանավորվածություն, համաձայնություն՝ տեքստից այդ դրույթը հանելու և հետագայում դա իրականացնելու, ռուսական ներկայությունն էլ հետագայում պետք է որոշակի ստաբիլիզացնող դեր կատարեր՝ ըստ պայմանավորվածությունների»,-նշեց Գրիգորյանը՝ ընդգծելով, որ լիազոր մարմինը չունի որևէ որոշում՝ որևէ տարածքների հանձնման մասով, որովհետև սահմանազատումը և սահմանագծումը ենթադրում է որպես հիմք ունենալ որոշակի սկզբունք։
«Հայաստանը չի ստանում ոչինչ, չի ստանում տարածքների վերադարձ։ Սա Հայաստանի կողմից միակողմանի զիջում է և վերջ»,-ասաց Աննա Գրիգորյանը։