կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-17 00:41
Քաղաքական

Այսպես այլեւս չի կարող շարունակվել

Այսպես այլեւս չի կարող շարունակվել

«Ժառանգություն» կուսակցությունը զորակցում է մարտի 15-ին Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանին, ով պայքարի այդ ծայրահեղ եղանակով քաղաքացիական ահազանգ է հնչեցնում ողջ հայությանը անարդարությամբ ու ապօրինությամբ վտանգված մեր պետականության ապագայի համար. ասվում է կուսակցության` այսօր տարածած հայտարարության մեջ:

 

Փաստաթղթում նշվում է, որ իշխանությունները, փաստորեն, հրաժարվում են իրականացնել իրենց ներքին ու արտաքին պարտականություններ, սակայն իշխանությունն առնվազն յոթ տարով բռնազավթելու մտադրություն ունեն:

 

«Ժառանգություն» կուսակցությունը վերահաստատում է համահասարակական ու համազգային այն պահանջը, որով գործող իշխանությունը եւ նախագահը պետք է ետ շրջեն պետության կուսակցականացման այս վտանգավոր գործընթացը, մեր երկրի համար իրենց իսկ ստեղծած այս արտակարգ դրության պայմաններում գտնեն արտակարգ լուծումներ, այն է` հանրապետության ամբողջ իշխանության օրինական ու արտահերթ ձեւավորումը` վերադարձնելով հայ ժողովրդին իր ձայնը, ազատ եւ արդար ընտրությունների միջոցով իշխանություն ձեւավորելու իր իրավունքը:

 

Իսկ եթե ոչ, ապա իշխանությունները պարտավոր են իրավաբանորեն ամրագրել իրենց հրաժարումը սահմանադրական պարտականություններից, իսկ հասարակությունն էլ` հանրային սպասումներին համահունչ համախմբված ընդդիմությամբ պետք է տեր կանգնի երկրին, մեր ապագային` վերանվաճելով իր ազատությունը, ինքնիշխանությունը եւ ժողովրդավարությունը»,- ասվում է հայտարարության մեջ: