|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի կարծիքով՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի հաջորդ փուլը կարող է տևել «ամիսներ կամ ավելի երկար»:
Ըստ նրա՝ Ռուսաստանը փոխում է պլանները սկզբնական նպատակների տապալումից հետո. այժմ նա կփորձի գրավել Դոնբասը և կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի փորձի պահել Խերսոնը, շրջափակել Նիկոլաևը և շարունակել ճնշումը Խարկովի վրա Կիևի շրջանից նահանջելուց հետո։
Ըստ ԱՄՆ-ի՝ Ռուսաստանը կշարունակի հրթիռային և օդային հարվածները Ուկրաինայի ամբողջ տարածքում։
«Միացյալ Նահանգները կշարունակի ռազմական և հումանիտար օգնություն տրամադրել Ուկրաինային և շուտով կհայտարարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին։ Ռուսները հասկացել են, որ Արևմուտքը չի նահանջի Ուկրաինային աջակցելու հարցում»,- ասել է Սալիվանը: