կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-31 22:44
Հասարակություն

Հակասահմանադրական հոդվածով գործ չի կարող շարունակվել. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

Հակասահմանադրական հոդվածով գործ չի կարող շարունակվել. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

Եթե Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել ՀՀ գլխավոր դատախազի բողոքը, դա չի ենթադրում, որ դատարանը կբեկանի Վերաքննիչ դատարանի որոշումը։ Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։

Նշենք, որ դեռեւս մեկ տարի առաջ Սահմանադրական դատարանի որոշմամբ հակասահմանադրական էր ճանաչվել Ռոբերտ Քոչարյանին եւ մյուսներին մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու հոդվածը։ ՍԴ որոշումից հետո առաջին ատյանը արդարացրել էր երկրորդ նախագահին եւ մյուսներին՝ սահմանադրական կարգի տապալման դրվագով։ Այնուհետեւ Վերաքննիչ դատարանը նույնպես անփոփոխ էր թողել Սահմանադրական դատարանի կողմից կայացված այդ որոշումը, որից հետո ՀՀ գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել, ինչը վարույթ է ընդունվել։

«Իրավական տեսանկյունից ես որեւէ այլ որոշում չեմ տեսնում։ Վերաքննիչ դատարանի հարցադրումները նիստի արձանագրումները կան, ձայնագրություններ կան, որեւէ այլ իրավական որոշման տարբերակ ես չեմ տեսնում։ Թե ինչո՞ւ է վարույթ ընդունել, կդժվարանամ ասել, չի բացառվում, որ վարույթ է ընդունվել, որ ասի՝ այսպիսի բան էլ մի արեք, հակասահմանադրական հոդված է, այն վերջնական փակ է։ Եթե Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել, ապա չի ենթադրվում է, որ կբեկանի, գուցե հարց է տեսել, որը պետք է վերահաստատի։ Ես կարծում եմ՝ հակասահմանադրական հոդվածով գործ չի կարող շարունակվել»,- ասաց Արամ Օրբելյանը։

Աղբյուրը՝  NEWS.am