|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.5 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.3074 |
| GBP | ⚊ | £ 486.54 |
| GEL | ⚊ | ₾ 139.54 |
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը հայտարարել է, որ Լոնդոնը չի պատրաստվում Հունաստանին վերադարձենլ Պարթենոնի արձանները, որոնք այնտեղից դուրս են բերվել լորդ Էլգինի կողմից:
Վարչապետն այդ մասին հայտարարել է Հնդկաստան այցի ժամանակ, երբ նրան հարցրել են` պատրա՞ստ է, արդյոք, Մեծ Բրիտանիան Հնդկաստանին վերադարձնել «Կոհինոր» կոչվող հայտնի ալմաստը, որը ներկայումս զարդարում է թագուհու թագը: 105 կարատանոց ալմաստը Հնդկաստանից Մեծ Բրիտանիա է տարվել գաղութացման տարիներին, եւ հիմա բացմաթիվ հնդիկներ, այդ թվում` Մահաթմա Գանդիի թոռը, պահանջում են, որ այն վերադարձվի: Նրանք համարում են, որ այդպիսով Բրիտանիան կքավի Հնդկաստանի առջեւ ունեցած մեղքերի մի մասը:
Սակայն Քեմերոնը մերժողական պատասխան է տվել` հայտարարելով, որ նույնը ասվում է «Էլգինի մարմարների» կապակցությամբ: