Փոխարժեքներ
12 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
Լիլիթ Գալստյանը ավարտել է Անդրեյ Բելի, Ալեքսանդր Բլոկ, Աննա Ախմատովա, Մարինա Ցվետաեւա, Վլադիմիր Վիսոցկի, Իոսիֆ Բրոդսկի բանաստեղծությունները։ Դրանք ամփոփված են «XX դար. ռուսական պոեզիայի ընտրանի» հատորում: Հայալեզու ընթերցողը այդ շքեղ պոեզիան արդեն հնարավորություն ունի կարդալու ի շնորհիվ Լիլիթ Գալստյանի նույնքան շքեղ թարգմանությամբ:
Լիլիթ գալստյանը դեռ2020-ին էր ցանկանում հրատարակել այս հատորը, չստացվեց՝ աղետալի 44-օրյա պատերազմը վրա հասավ։
Այդ պահին գրքի ժամանակ չէր, հետո էլ գրքի ժամանակ չէր, բոլորի հետ ես էլ մեռա,- ասում է բանասիրական գիտությունների թեկնածու, հրապարակախոս, թարգմանիչ, հասարակական-քաղաքական գործիչ Լիլիթ Գալստյանը։
Գալստյանն ասում է՝ հիմա էլ գրքի ժամանակ չէ, բայց այս մռայլության մեջ շողեր են պետք։
Գրքի շնորհանդեսին ներկա էին Լիլիթ Գալստյանի ընկերները․ շնորհավորել են նրան, ընթերցել թարգմանություններից որոշ հատվածներ։
Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը գրքի առաջաբանում գրել է. «Բացառիր հույզերը, ապրումները, սերը, նվիրումն ու կարոտը, խամրող հայացքդ նորից պայծառացնող մանկության տաք հուշերի գգվանքը, եւ տակը ոչինչ չի մնա: Ապրածդ ժամանակահատվածը դատարկ դհոլի պես ձայնեղ զարկվելու է ողջն անհայտություն տանող քամու մատներին: Այդպես էլ կա, հիմա մարդկությունը դրան էլ մղվում է, եւ բանաստեղծությունն է, որ երբեմն-երբեմն հնչելով, ոգեղեն էն քիչ հրայրքների պես հաղորդակից է դարձնում անմեռ զմայլանքներին՝ մեր մեջ արթնացնելով մեր իսկ ինքնության աստվածային խորհուրդը: Այս անգամ մարդուն պահող արժեքների ապրեցնող կածանով անցնելու հրավերը Լիլիթ Գալստյանի կողմից է՝ «XX դար. ռուսական պոեզիայի ընտրանի»-ն իր թարգմանությամբ ներկայացնելով ընթերցողին»: