կարևոր
4570 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-13 11:56
Քաղաքական

Այս մարդիկ դառել են Ալիևի գանձերը, հույսները նրա վրա են դրել․ Գառնիկ Դանիելյան

Երևանում վաղ առավոտից իրազեկման ու անհնազանդության ակցիաներ են տեղի ունենում։ Ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրուցել է ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցություն պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ 

«Մեր երկիրը էլ իրենց հանդուրժելու ռեսուրս չունի։ Մենք այդ ռեսուրսը վաղուց սպառել ենք։ Ես որ տեսնում եմ կառավարության ներկայացուցիչների դեմքերը, որ ասում ես Ալիև ու Ադրբեջան, կապտում են։ Այս մարդիկ ոչ բանակցող են, ոչ էլ հայրենիքի մասին մտածող, սաղ ոլորտները ձախողել են։ Ոչ մի ոլորտ չի աշխատում։ Հույսը դրել են Ալիևի վրա։ Իլհամ Ալիևի գանձերն են դառել» ,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։