կարևոր
3352 դիտում, 4 ամիս առաջ - 2024-06-06 20:09
Քաղաքական

Ալիևի գանձերը հայրենքը հանձնում են, հետո սահմանազատման կարգ հաստատում․ Գառնիկ Դանիելյան

««Խաղաղության» կոչվող փաստաթուղթը կապիտուլյացիոն փաստաթուղթ է, որը ՀՀ դե ֆակտո չգոյությունն է փաստելու»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում, լրագրողների հետ զրույցում, ասաց պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

 «Սահմանամերձ գյուղերում արդեն խաչերի լույսերն են անջատել, ասում են՝ չգրգռենք ադրբեջանցիներին։ Խաղաղության պայմանագրի դրույթների մեջ է մտնո՞ւմ, որ Ադրբեջանը պահանջում է 90-ականների ազատագրական պատերազմի մասնակիցների ցուցակը։ Հայ առաքելական եկեղեցու, ազգային արժեքների նկատմամբ ոտնձգությունն էլ ա մտնո՞ւմ»,- նշեց Դանիելյանը՝ հավելելով, որ վերջում պարզվելու է՝ խաղաղություն չկա․ «Ալիևի, Էրդողանի գանձերը ստեղ նստած իրականացնում են հակապետական, դավաճանական ծրագիր»։
Սահմանադրական նորմ են խախտում․ հայրենքը հանձնում են, հետո՝ սահմանազատման կարգ հաստատում․ Գառնիկ Դանիելյան