Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
«ՉԻ» տեղեկություններով` գործարար Սամվել Մայրապետյանի գործերն այնքան էլ լավ չեն: Վերջինս ֆինանսական լուրջ խնդիրների պատճառով որոշել է վաճառել «Տոյոտո»-ի իր բաժնեմասը:
Բանն այն է, որ Սամվել Մայրապետյանը, որ մտերիմ հարաբերությունների մեջ է Ռոբերտ Քոչարյանի հետ, ինչպես նաեւ քավոր- սանիկական հարաբերություններ ունի փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հետ, հիմա «ճռռում» է վարկերի տակ: Ինչպես հայտնի է, Մայրապետյանը` Քոչարյանի եւ Գեւորգյանի հովանավորությամբ, զբաղված է էլիտար շինարարությամբ: Շինարարության համար վերցրած վարկերի մարման ժամանակն արդեն վրա է հասել, իսկ նրա կառուցած շենքերը դեռեւս չեն վաճառվել. դրանք շարունակում են որպես գրավ մնալ բանկերի ենթակայության տակ: Կա'մ Մայրապետյանը պետք է մարի վարկն ու շենքերը գրավադրումից «ազատի», կա'մ էլ բանկերը ստիպված կլինեն «իրենցով անել» այդ շենքերը: Ուստի գործարարը որոշել է իր որոշ բիզնեսները վաճառքի հանել եւ դրանցից ստացված գումարներով փակել վարկերը: