Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրաքում դեռ շարունակվում են եզդիական համայնքի վրա հարձակումները: Yerkir.am-ի հետ զրույցում «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ-ի նախագահ Բորիս Մուրազին նշեց, որ այս օրերին մուսուլմանները եզդիական 10-ից ավելի սրբավայրեր են պայթեցրել, 1 սրբավայր էլ հիմա են փորձում պայթեցնել:
«Ուրախալի է, որ վերջին շրջանում լեռներին մոտ գտնվող 4 գյուղ է ազատագրվել, ինչը հնարավորություն է տվել մի քանի հազար մարդկանց իջնել` իրենց գյուղերում բնակվել: Սակայն կան մարդիկ, ովքերք այդպես էլ չեն իջնում լեռներից, քանի որ վստահ չեն` ինչ կլինի: Պետք է մուսուլմաններին մաքրել այդ գյուղերից»,- ասաց Մուրազին:
Նա տեղեկացրեց նաև, որ այս ընթացքում 3000 կին է առևանգվել: Ի դեպ, մուսուլմանները առևանգված կանանց ոչ միայն բռնաբարում են, այլև վաճառում:
«Մի քանի հարյուր կին արդեն վաճառվել է, անգամ գին կա սահմանված` 50-150 դոլար` կանանց տարիքից կախված: Կանանց տանում են Մոսուլ, որն իսլամիստների ենթակայության տակ է, այնտեղ կանանց բանտերում կամ հյուրանոցներում են պահում` վաճառելու համար»,- ասաց Մուրազին: