|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Հնդկաստանում 500 ռուփիով` մոտ 9 դոլարով դինոզավրի ձվեր են վաճառում, մինչդեռ միջազգային շուկայում դրանցից յուրաքանչյուրը 190 հազար դոլար կարժենար. տեղեկացնում է rosbalt-ը:
Հնդկական ԶԼՄ-ների համաձայն` դրանք Կավճե դարաշրջանով են թվագրվում: Ձվերը կարելի է հանգիստ հավաքել Դհար շրջանում` մոտ 89 հա մակերեսով տարածքում: Այդ «ինկուբատորը» հայտնաբերվել է 2007 թվականին, սակայն մինչ օրս չի ցանկապատվել: Տեղի բնակիչները, չհասկանալով իրենց հավաքածի իրական արժեքը, դրանք 500 ռուփիով վաճառում են մաքսանենգությամբ զբաղվողներին, որոնք էլ, իրենց հերթին, դրանք վաճառում են գիտնականներին:
Սակայն մոտ ժամանկներս Մադհյա-Պրադեշ շրջանի խորհրդարանը օրենք է ընդունելու դինոզավրերի ձվերը վաճառքի արգելման մասին: