|
Փոխարժեքներ
13 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.15 |
| EUR | ⚊ | € 445.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8406 |
| GBP | ⚊ | £ 513.33 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Այս տարի կառավարությունը 65 մլն դոլար է հատկացրել վարչապետի աշխատակազմի ծախսերի համար: Ի՞նչ կարող է անել լավ կառավարությունը 65 մլն դոլարով ի տարբերություն այս կառավարության: Այս մասին ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:
«Առաջինը, կարող է ընտրել մի շրջան, օրինակ՝ Մարտունու, Հրազդանի, և պետական ներդրումներով, պետական մասնակցությամբ, օգնել ստեղծել գործարաններ, աշխատատեղեր, որպեսզի լուծենք այս շրջանների գործազրկության հարցը: Մարտունի և Հրազդան ամեն տարի մեկ շրջան։
Երկրորդ, էլ ի՞նչ կարող է անել 65 մլն դոլարով լավ կառավարությունը. Հայաստանում կա ծայրահեղ աղքատ 20,000 մարդ: 65 մլն դոլարով լավ կառավարությունը այդ մարդկանց համար կապահովեր սնունդ և հագուստ և կլուծեր ծայրահեղ աղքատության հարցը մեր երկրում:
Էլ ի՞նչ կարելի էր անել, կարելի էր 100,000 ամենաանապահով թոշակառուներին, որոնց եկամուտը միայն թոշակն է, բաժանել քարտեր, որոնք իրավունք կտան 20-25,000 դրամի գնում անել հայկական գյուղմթերքի, հայկական կաթնամթերքի շուկաներից և խանութներից: Դրա արդյունքում գյուղացին կունենար կայուն վաճառք իր բարձրորակ ապրանքի, թոշակառուն կկարողանար ապահովվել բազային սննդով, պահանջմունքներով: Իսկ մեր երկրում, մենք կլուծեինք 100,000 մարդու խնդիր:
Կարող եք ինքներդ նշել, թե ի՞նչ կարող է անել ուժեղ կառավարությունը այն 65 մլն դոլարով, որը մեր այսօրվա վարչապետը հատկացրել է իր աշխատակազմին»,-ասել է նա: