Փոխարժեքներ
13 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է սոցիալական ենթակառուցվածքների արագ անկման գործընթացը։ Այս գործընթացի հատկապես ողբերգական դրսևորումը կրթական համակարգի ոչնչացումն է։
2018 թվականին ապազգային ուժերի իշխանությունը զավթելուց հետո Հայաստանում կրթությունը դարձել է շարունակական և հետևողական կազմաքանդման զոհ: Այս գործընթացի առանձնահատկությունն այն է, որ ուղեկցվել է երկրի բնակչության զգալի նվազմամբ:
Այս փաստը հանգեցրել է նրան, որ շատ գյուղերում ոչ միայն չափահաս բնակչություն չի մնացել, այլեւ զգալիորեն պակասել են երեխաները, այդ թվում ՝ դպրոցականները։ Սա ծառայեց որպես արդարացում և նույնիսկ հիմնավորում կրթական համակարգի «օպտիմալացման» առաջադրված ծրագրի համար։ Դպրոցների «օպտիմալացման» անհրաժեշտությունը գործող իշխանությունը պայմանավորվում է երկրում բնակչության և, համապատասխանաբար, աշակերտների թվի կրճատմամբ։
Աշակերտների թիվը, ինչպես իրական, այնպես էլ պոտենցիալ, իսկապես նվազել է ։
Այնուամենայնիվ, բնակչության անկումը չի կարող արդարացում հանդիսանալ դպրոցների թվի կրճատման համար։Շատ դեպքերում դպրոցների փակումը կամ դրանց վերակազմավորումը լրացուցիչ խթան է Հայաստանից հեռանալու համար:Դպրոցների և այլ ուսումնական հաստատությունների թվի կրճատումը լրացուցիչ պատճառ է հանդիսանում ՀՀ-ից մեկնած քաղաքացիների համար երկիր չվերադառնալու համար։
Այսօր բողոքի էին դուրս եկել Շիրակի մարզի Գետք գյուղի բնակիչները։Նրանք պահանջում էին վերանայել դպրոցների օպտիմալացման որոշումը։Ծնողները և աշակերտները դեմ են, հարևան համայնքի դպրոցի հետ միավորման ծրագրից։
ՀՀ-ի ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ ս/թ սեպտեմբերի N 11-ի 1790 Ա/2 հրամանի համաձայն, որակյալ կրթություն ապահովելու նպատակով Շիրակի մարզի 48 դպրոց է ներառված։
Կրթության ոլորտում իշխանությունների կողմից ստեղծված ճգնաժամն ազգի ինտելեկտուալ ներուժը ոչնչացնելու հետեւողական ծրագիր է։ Ի վերջո, ազգը ոչնչացնելու համար ռումբեր պետք չեն, պետք է ոչնչացնել կրթությունը։
Մհեր Մելքոնյան
ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ,
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր