Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Լոռու, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի մարզերում կառուցվող հինգ սպանդանոցների սեփականատերերին` քննարկելու շինարարական աշխատանքների հետ կապված հարցերն ու դրանց լուծման ուղիները:
Սպանդանոցները կառուցվում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ Հունաստանի կառավարության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում սպանդանոցների զարգացմանը» ՊԳԿ-ի ծրագրի շրջանակներում:
Ծրագրի նպատակն է նպաստել մսի և մսամթերքի ոլորտում գործող մասնավոր և պետական ձեռնարկությունների զարգացմանն ու սպառողին անվտանգ ու որակյալ մսով և մսամթերքով ապահովմանը: Սպանդանոցներում նախատեսվում է իրականացնել ինչպես խոշոր, այնպես էլ մանր եղջերավորկենդանիների կանոնակարգված մորթ: Հանդիպման ժամանակ սպանդանոցների սեփականատերերը նախարարին համառոտ ներկայացրել են շինարարական աշխատանքների ընթացքը:
«Մենք շատ ենք կարևորում ժամանակակից սարքավորումներով հագեցած այս հինգ նոր սպանդանոցների կառուցումը, քանի որ դրանք կնպաստեն մեր երկրում սննդի անվտանգության ապահովմանն ու, առհասարակ, անասնապահության զարգացման խթանմանը», – նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը: Նախարարը հորդորել է սպանդանոցների սեփականատերերին տասնօրյա ժամկետում ավարտել շինարարական աշխատանքները, որպեսզի դրանք առաջիկայում հանձնվեն շահագործման:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին