Փոխարժեքներ
09 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.42 |
EUR | ⚊ | € 425.54 |
RUB | ⚊ | ₽ 4.02 |
GBP | ⚊ | £ 507.44 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
Հայաստանի Հանրապետությունում, ըստ օրենքի, պարտադիր պայման է սպանդային ծագման մսի իրացումը։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատաքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ ՀՀ-ում գրանցված է 102 սպանդանոց, որից 18-ն այս պահին չեն գործում։
Դրանց քանակը ըստ մարզերի կարող եք տեսնել ստորև.
Գրաֆիկը՝ Yerkir.am-ի
ՍԱՏՄ ներկայացուցչի տեղեկացմամբ՝ պետական վերահսկողության շրջանակում 2023 թ. ընթացքում արձանագրվել է՝ սպանդանոցներում՝ 7, իսկ մսի իրացմամբ զբաղվող կազմակերպություններում և անձանց մոտ՝ ավելի քան 250 խախտում:
Սպանդանոցներում հայտնաբերվել է սառցախցիկների, ինչպես նաև նախասպանդային և դրան հարակից տարածքի սանիտարահիգիենիկ անբավարար վիճակ, վնասազերծման կամ ուտիլիզացման եղանակների մասին մսեղիքի վրա դրվող կնիքի բացակայություն: Մորթից գոյացած մսեղիքը և ենթամթերքները իրացման ցանց են ուղարկվել առանց անասնաբուժասանիտարական փորձաքննության ենթարկելու՝ ներկանյութերի և իմերսիոն յուղի բացակայության պատճառով։ Նշված թերությունները շտկելու համար տնտեսավարող սուբյեկտներին տրվել են հանձնարարականներ, որի կատարման արդյունքում կանխվել է մսեղիքի խաչաձև աղտոտման վտանգը:
Մսի ոչ սպանդանոցային ծագման նկատմամբ վերահսկողության շրջանակներում հայտնաբերվել է առանց ուղեկցող N5 ձևի անասնաբուժական վկայականի, առանց դրոշմակնիքների, ինչպես նաև ոչ սառնարանային պայմաններում իրացվող մսեղիք: Խախտումներ հայտնաբերելուց անմիջապես հետո տրվել են հետկանչման, ոչնչացման կամ օգտահանելու մասին կարգադրագրեր:
Խոսելով դրոշմակնիքների խախտումների մասին՝ տիկին Հարությունյանը ընդգծեց՝ համաձայն Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ընդունելու N880 որոշման՝ այն դեպքում, երբ սննդամթերքն իրացվում է սպառողական փաթեթվածքի մեջ չփաթեթավորված, վաճառողը պարտավոր է այդ արտադրանքի մասին տեղեկատվությունը հասցնել սպառողին։ Հաշվի առնելով այն, որ թարմ միս-մսեղիքի դրոշմակնիքով հատվածը կարող է վաճառված լինել, այդ խմբաքանակի մյուս՝ մասնատված, կտորների մոտ պետք է տեղադրված լինի տեղեկատվական թերթիկ, որտեղ պետք է նշվեն հետևյալ տվյալները.
Տեղեկատվական թերթիկի բացակայությունն առաջացնում է վարչական պատասխանատվություն:
Լիլիթ Մուրադյան
Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ,
կուլտուրայի ֆակուլտետ,
լրագրության բաժին, 3-րդ կուրս