Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Ժողովուրդ»-ը գրում է. «Երկու տարի է՝ Սերժ Սարգսյանը բոյկոտում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանները. ո՛չ 2012թ., ո՛չ էլ այս տարի նա չի մասնակցել դրանց: Փոխարենը նա գերադասել էր մեկնել Սյունիքի մարզ, լինել Զանգեզուրի եւ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատներում, տեքստիլ գործարանում, մանկապարտեզում, դպրոցում եւ, վերջապես, անասունների սպանդանոցում: Այնինչ սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ն ընթացող ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանին մասնակցել ու ելույթ են ունեցել մի շարք երկրների նախագահներ ու վարչապետեր:
Տարրական տրամաբանությունը հուշում է, որ աշխարհաքաղաքական կարեւորագույն զարգացումների ֆոնին ՄԱԿ նստաշրջանին պիտի մասնակցեր ու ելույթ ունենար նաեւ Ս. Սարգսյանը: Թեեւ մյուս կողմից նրա «բոյկոտին» պետք է ըմբռնումով մոտենալ. արտաքին քաղաքական վերջին դեգերումներից հետո Ս. Սարգսյանը միջազգային հանրության մոտ ձեռք է բերել անվստահելի ու անկայուն գործընկերոջ համբավ»:
Շարունակությունը կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: