|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Կիևը պատրաստ է բանակցել Մոսկվայի հետ, հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան չինացի գործընկեր Վան Իի հետ զրույցում։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Ուկրաինական կողմը պատրաստ է երկխոսություն և բանակցություններ վարելու ռուսական կողմի հետ, իհարկե, բանակցությունները պետք է լինեն ռացիոնալ և ունենան գործնական նշանակություն՝ ուղղված արդար և տևական խաղաղության հասնելուն», - ասել է Կուլեբան, որի խոսքերը մեջբերել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինգը:
Կուլեբան նաև նշել է, որ Կիևը բարձր է գնահատում Չինաստանի ակտիվ և կառուցողական դերը խաղաղության հաստատման և միջազգային կարգի պահպանման գործում։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը մեծ նշանակություն է տալիս Պեկինի կարծիքին եւ «ուշադիր ուսումնասիրել է Չինաստանի եւ Բրազիլիայի միջեւ վեց կետից բաղկացած կոնսենսուսը»։
Հիշեցնենք՝ Կուլեբան հուլիսի 23-26-ը կգտնվի Չինաստան։