Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ռուսաստանի և Սիրիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Բաշար Ասադը հանդիպել են Մոսկվայում. հայտնում ՏԱՍՍ-ը: Ասադը Մոսկվա է ժամանել չնախատեսված այցով:
«Ես շատ ուրախ եմ, որ կրկին ողջունում եմ Ձեզ Մոսկվայում: Եվ առաջին հերթին ուզում եմ շնորհավորել Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ: Եվ, իհարկե, այս անգամ՝ անձնական ձևաչափով՝ նախագահական ընտրությունների շատ լավ արդյունքով»,- ասել է ՌԴ նախագահը:
Հանդիպման ընթացքում Պուտինը նշել է, որ Սիրիայի նախագահը շատ բան է անում քաղաքական հակառակորդների հետ երկխոսություն հաստատելու համար: Ռուսաստանի նախագահը նաև խնդիր է համարել Սիրիայում օտարերկրյա զորքերի առկայությունը՝ առանց երկրի իշխանությունների թույլտվության: Երկրի ղեկավարը նաև հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի օգնել սիրիացի ժողովրդին՝ «ոտքի կանգնել»:
ՌԴ նախագահը նաև նշել է, որ ընտրությունների արդյունքները ցույց տվեցին մարդկանց վստահության առկայությունը: Իր հերթին, Սիրիայի նախագահը ռուսերեն շնորհակալություն է հայտնել Պուտինին: