կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-24 17:14
Աշխարհ

Ռուսաստանը ցանկանում է Սիրիայի հարցով եռակողմ բանակցություններ վարել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ. Axios

Ռուսաստանը ցանկանում է Սիրիայի հարցով եռակողմ բանակցություններ վարել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ. Axios

ՌԴ-ն Իսրայելին կոչ է արել հորդորել ԱՄՆ-ին՝ համաձայնել Սիրիայի վերաբերյալ այս երկրների միջև բարձր մակարդակի եռակողմ բանակցություններին. չորեքշաբթի հաղորդել է Axios-ը՝ վկայակոչելով Իսրայելի երկու բարձրաստիճան պաշտոնյաների:

Ըստ Axios-ի՝ Լավրովն այս թեման բարձրացրել է Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Յաիր Լապիդի միջև սեպտեմբերի սկզբին կայացած բանակցություններում: Ըստ պորտալի՝ այս հարցը ռուսական կողմը բարձրացրել է նաև Իսրայելի նախարարների կաբինետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Էյալ Խուլաթայի հետ շփումների ժամանակ:

Միևնույն ժամանակ, Axios-ի աղբյուրները հայտնել են, որ իրենք աջակցում են Իսրայելի, Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդատուների հանդիպմանը:

Պորտալը նաև պնդում է, որ սեպտեմբերի սկզբին ռուսական կողմի խնդրանքով Սպիտակ տան Մերձավոր Արևելքի քաղաքականության համակարգող Բրեթ Մաքգուրկը Ժնևում հանդիպել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինի և Սիրիայի կարգավորման հարցով ՌԴ նախագահի բանագնաց Ալեքսանդր Լավրենտիևի հետ: Ըստ Axios-ի՝ Ռուսաստանի Դաշնությունը ցանկանում էր քննարկել Սիրիայում քաղաքական կարգավորման քայլերը, ինչպես նաև մտադիր էր պարզել, թե ԱՄՆ-ը ցանկանո՞ւմ է  առաջարկել հակասիրիական պատժամիջոցներից ազատում, որպեսզի թույլ տա նավթ և գազ տեղափոխել Սիրիայից դեպի Լիբանան, որը բախվել է վառելիքի խնդիրներին:

Իր հերթին, «Ալ Շարկ ալ Ավսաթ» թերթը նշել է, որ Մաքգուրկը բարձրացրել է իրանական ուժերին և իրանամետ աշխարհազորայիններին Սիրիայի այն տարածքներից դուրս բերելու հարցը, որոնք մոտ են Իսրայելի վերահսկողության տակ գտնվող Գոլանի բարձունքներին:

Axios-ը հիշեցնում է, որ 2019 թվականի հունիսին Երուսաղեմում տեղի ունեցավ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի, Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Մեյր Բեն Շաբաթի և Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի եռակողմ հանդիպումը: Կողմերը քննարկել էին իրավիճակը Սիրիայում: Բոլթոնը պաշտոնը լքեց երկու ամիս անց, և նման հանդիպումներ այլևս չեն եղել: