|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և պաշտոնական այցով Ռուսաստանում գտնվող Բահրեյնի թագավոր Համադ բեն Իսա Ալ Խալիֆան բանակցություններ են վարել Կրեմլում։ Հանդիպումը տեղի է ունեցել նեղ ձևաչափով։
Կողմերի հանդիպման օրակարգում են եղել ռուս-բահրեյնյան համագործակցության վիճակը և հեռանկարները առևտրատնտեսական, էներգետիկ և հումանիտար ոլորտներում, ինչպես նաև միջազգային օրակարգի արդի հարցեր:
Արաբական պետությունների լիգայում Բահրեյնի նախագահությամբ պայմանավորված՝ կողմերը նաև քննարկել են տարածաշրջանային խնդիրները, առաջին հերթին՝ պաղեստինաիսրայելական հակամարտության սրումը և մերձավորարևելյան իրադրության կարգավորումը։
Նեղ ձևաչափով բանակցություններին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում՝ աշխատանքային նախաճաշի ձևաչափով։ Հանդիպման այս հատվածը փակ է ԶԼՄ-ների համար։
Բանակցությունների արդյունքներով կստորագրվեն համատեղ փաստաթղթեր: