Փոխարժեքներ
23 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Պռոշյանի «Զորաց» պանթեոնում մի շարք երիտասարդներ երդում տվեցին և անդամագրվեցին Հայ Հեղափոխական Դաշնակցությանը։ ՀՅԴ շարքերն անցնելու ավանդույթով՝ երդումից առաջ ևս մեկ անգամ հնարավորություն տրվեց վերջին անգամ մտածելու և վճռական «Այո»-ն ասելու։ Երիտասարդները պատրաստակամություն հայտնեցին անցնելու ՀՅԴ մեծ ընտանիքի շարքերը։
Նրանք պատվով ու հայրենիքով երդվեցին միշտ հավատարիմ մնալ ՀՅԴ ծրագրին, կանոնագրին և որոշումներին, նաև բոլոր ուժերով, երե հարկ լինի՝ նաև կյանքի գնով, ծառայել Հայաստանի և հայության ազատագրության դատին։
Երդման կնքահայրը ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ազատամարտիկ Իգոր Սարգսյանն է, ով, քաղաքական բռնաճնշումների հետևանով այս պահին գտնվում է ապօրինի կալանքի տակ։
Նա գրավոր ուղերձ էր հղել նորգիրներին։
Իգոր Սարգսյանի ուղերձը՝ ստորև․
«Ողջու՛յն Հայկյան սերունդ,
Իմ սիրելի ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների ընկերներ, պատվի և հայրենիքի պատասխանատու տերեր: Ուրախ եմ, որ ամբողջ աշխարհից այսօր հավաքվել եք հայրենիքում հերթական անգամ նորոգելու հավատարմության ուխտը, մեր նախնիների տան և նախնիների հանդեպ։
Գիտեք Արարիչը ստեղծել է տիեզերքը մեծագույն ճշգրտությամբ և մեր մոլորակը նրա մեջ։ Ստեղծել է շարունականությունը, և Յուրաքանչյուրը ապրում է իր ցեղի, շարունակականությունը անսահմանության մեջ, և իր տեսակի մեջ։ Հայ ժառանգին բաժին հասավ Հայկական բարձրավանդակը և մի մեծ առաքելություն՝ ապրել և ապրեցնել Արարչին իր մեջ, և պայքարել իր տեսակի իր ազգի լինելիության համար: Հայ կյանքի անվտանգության պատասխանատվությունը ժամանակի ընթացքով փոխանցվեց Հայ Հեղափոխական Դաշնակցությանը:
Դաշնակցությունը արդեն 135 տարի պատվով տանում է իրեն բաժին հասած խաչը: Բազմահազար նվիրյալների շնորհիվ մեր ազգը կարողացավ Հային և Հայաստանը բերել այսօր։ Մեր Սերունդը այդ ճանապարհին ճաշակեց Արցախի ազատագրության հաղթանակի բերկրանքը, պատիվը, հպարտությունը նաև նրա ժամանակավոր կորստի ցավն ու դառնությունը: Հայոց ինքնությունը նորից վտանգի մեջ է։ Այսօր մեր շարքերը եկել են համալրելու նորերը՝ ավելի ուժեղները: Նպատակը անփոփոխ է:
Սիրելի ընկերներ, այսօր դուք բարդ որոշում եք կայացնում՝ երդվում եմ պատվովս և հայրենիքովս: Խնդրում եմ կանգ առեք մի պահ, խոսեք ձեր հոգու և բանականության հետ, և չխաբեք ձեզ, չամաչեք, եթե պատրաստ չեք` ասեք։
Դաշնակցականի ճանապարհները փշոտ են, քարքարոտ, զրկանքներով լի: Կամք, վճռականություն և համառություն են պահանջում։ Եթե վճռեցիք, ձեզ մաղթում եմ կամք, սկզբունքայնություն, հավատ և նվիրվածություն։ Արժանի լինեք հերոս նվիրյալներին ապրեցնողների բարձր կոչմանը։ Սիրում եմ ձեզ, հայոց մեծ ընտանիքը և միացյալ Հայաստանը: Ուրեմն առաջ նահատակ ցեղի անմահներ:
Բարի գալուստ Դաշնակցություն»