կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-21 11:04
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պատրա՞ստ եք կյանք նվիրաբերել, զրկանքներ կրել․ ՀՅԴ նորագիրները երդվեցին Կրպեյանի ծննդյան օրը

Դաժան ու դժվար է լինելու մեր ճանապարհը, բայց փառավոր, որովհետև մենք պայքարում ենք կյանքի համար, ապրելու և ապրեցնելու համար՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանը ՀՅԴ նորագիրների երդման արարողության ժամանակ ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի հուշարձանի մոտ՝ նրա ծննդյան օրը։

Նա հարցրեց՝ պատրա՞ստ եք կյանք նվիրաբերել, զրկանքներ կրել, և երիտասրադները պատասխանեցին՝ այո։

«Ամեն օր երդում չեն տալիս, երդում տալիս են կյանքում եզակի անգամ, և ահա այսօր այդ եզակի անգամն է։ Ուստի մեր ավանդության ուժով նաև կարգով, մինչև երդում տալը ես ձեզ ևս մեկ անգամ ուզում եմ հարցնել՝ պատրա՞ստ եք ամբողջովին նվիրվել հայ ազգի պահպանության գաղափարախոսությանը»,-հարցրեց Իգոր Սարգսյանը և պատասխանը դարձյալ եղավ՝ այո։

Մանրամասն՝ տեսանյութում․