|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Հուլիսի 10-ին ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությանը միացան 14 նոր ընկերներ: Երեւանի Կոմիտասի անվան պանթեոնում տեղի ունեցավ երիտասարդների երդման հանդիսավոր արարողությունը: Կնքահայրը պատգամավոր Աղվան Վարդանյանն էր:
Երիտասարդները իրենց պատվով եւ հայրենիքով երդվեցին միշտ հավատարիմ մնալ Հայ Յեղափոխական Դաշնակցության ծրագրին, կանոնագրին եւ որոշումներին, եւ իրենց բոլոր ուժերով, հարկ եղած դեպքում` նաեւ կյանքի գնով ծառայել Հայաստանի եւ հայության ազատագրության դատին: Երիտասարդները մեկ առ մեկ մոտեցան ՀՅԴ դրոշին, որի վրա դրված էին կանոնագիրքն ու զենք, եւ երդվեցին:


