Փոխարժեքներ
22 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Հուլիսի 19-ին Պռոշյանի «Զորաց» պանթեոնում տեղի է ունեցել երդման արարողություն։
26 երիտասարդ՝ ՀՅԴ Երիտասարդական վեց միություններից, երդում են տվել ու համալրել կուսակցության շարքերը։
Երդման կնքահայրը եղել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ազատամարտիկ Իգոր Սարգսյանը, ով ներկայումս գտնվում է ապօրինի կալանքի տակ։
Նա գրավոր ուղերձ էր հղել նորգիրներին։
Իգոր Սարգսյանի ուղերձը՝ ստորև․
«Ողջու՛յն Հայկյան սերունդ,
Իմ սիրելի ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների ընկերներ, պատվի և հայրենիքի պատասխանատու տերեր: Ուրախ եմ, որ ամբողջ աշխարհից այսօր հավաքվել եք հայրենիքում հերթական անգամ նորոգելու հավատարմության ուխտը, մեր նախնիների տան և նախնիների հանդեպ։
Գիտեք Արարիչը ստեղծել է տիեզերքը մեծագույն ճշգրտությամբ և մեր մոլորակը նրա մեջ։
Ստեղծել է շարունականությունը, և Յուրաքանչյուրը ապրում է իր ցեղի, շարունակականությունը անսահմանության մեջ, և իր տեսակի մեջ։ Հայ ժառանգին բաժին հասավ Հայկական բարձրավանդակը և մի մեծ առաքելություն՝ ապրել և ապրեցնել Արարչին իր մեջ, և պայքարել իր տեսակի իր ազգի լինելիության համար: Հայ կյանքի անվտանգության պատասխանատվությունը ժամանակի ընթացքով փոխանցվեց Հայ Հեղափոխական Դաշնակցությանը:
Դաշնակցությունը արդեն 135 տարի պատվով տանում է իրեն բաժին հասած խաչը: Բազմահազար նվիրյալների շնորհիվ մեր ազգը կարողացավ Հային և Հայաստանը բերել այսօր։
Մեր Սերունդը այդ ճանապարհին ճաշակեց Արցախի ազատագրության հաղթանակի բերկրանքը, պատիվը, հպարտությունը նաև նրա ժամանակավոր կորստի ցավն ու դառնությունը:
Հայոց ինքնությունը նորից վտանգի մեջ է։
Այսօր մեր շարքերը եկել են համալրելու նորերը՝ ավելի ուժեղները:
Նպատակը անփոփոխ է:
Սիրելի ընկերներ, այսօր դուք բարդ որոշում եք կայացնում՝ երդվում եմ պատվովս և հայրենիքովս:
Խնդրում եմ կանգ առեք մի պահ, խոսեք ձեր հոգու և բանականության հետ, և չխաբեք ձեզ, չամաչեք, եթե պատրաստ չեք` ասեք։
Դաշնակցականի ճանապարհները փշոտ են, քարքարոտ, զրկանքներով լի: Կամք, վճռականություն և համառություն են պահանջում։
Եթե վճռեցիք, ձեզ մաղթում եմ կամք, սկզբունքայնություն, հավատ և նվիրվածություն։
Արժանի լինեք հերոս նվիրյալներին ապրեցնողների բարձր կոչմանը։ Սիրում եմ ձեզ, հայոց մեծ ընտանիքը և միացյալ Հայաստանը:
Ուրեմն առաջ նահատակ ցեղի անմահներ:
Բարի գալուստ Դաշնակցություն»