Երեկ Պռոշյանի «Զորաց» պանթեոնում տեղի ունեցավ դաշնակցական երդման և ՀՅԴ ՀԵՄ շարքերն անցնելու խոստման արարողություններ. այս մասին հայտնել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
«Երեկ Պռոշյանի «Զորաց» պանթեոնում տեղի ունեցավ դաշնակցական երդման և ՀՅԴ ՀԵՄ շարքերն անցնելու խոստման արարողություններ։ 37 նորագիրներ Արցախի հերոս Պետրոս Ղևոնդյանի շիրիմին երդվեցին «... եթե հարկ լինի նաև կյանքի գնով ծառայել Հայաստանի և հայության ազատագրության դատին», իսկ 27 երիտասարդներ վերջին պատերազմի նահատակ Վիգեն Մուրադյանի շիրիմին խոստացան «...հավատարիմ մնալ Դաշնակցական երիտասարդի կոչմանը»։
Դաշնակցության շարքերը համալրվում են ամեն օր և սա հստակ ապացույցն է, որ մեր պայքարը հաջողելու է, մենք կառուցելու ենք հզոր և ազգային պետություն»,- գրել է Սաղաթելյանը։