Փոխարժեքներ
17 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, որպես հիմնադրամ, ամեն տարի անցնում է արտաքին աուդիտ: Ըստ օրենսդրության աուդիտորական եզրակացության հիմնադրամի կողմից պետք է ստորագրեն ռեկտորն ու գլխավոր հաշվապահը: Սակայն արդեն երկրորդ տարին է համալսարանի գլխավոր հաշվապահ Մ. Պողոսյանը չի ստորագրում եզրակացությունը: Պատճառն այն է, որ ըստ «Հաշվապահական հաշվառման» ՀՀ օրենքի` ագրարային համալսարանի գլխավոր հաշվապահ կարող է աշխատել միայն որակավորված փորձագետ հաշվապահը կամ աուդիտորը: Սակայն ագրարայինի գլխավոր հաշվապահը ընդգրկված չէ Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի որակավորված անձանց ցուցակում: Այսինքն Մ. Պողոսյանը իրավունք չունի աշխատելու ագրարայինի գլխավոր հաշվապահի պաշտոնում:
Սակայն ինչպես մյուս դեպքերում, այս դեպքում ևս շատ «հնարամիտ» է գտնվում ռեկտոր Հրաչյա Զաքոյանը: Yerkir.am-ի տվյալներով եզրակացությունը ստորագրում է փորձագետ հաշվապահի որակավորում ունեցող՝ Մովսիսյան ազգանունով մի անձ:
Ի դեպ, նախկինում գլխավոր հաշվապահ Մ. Պողոսյանը, չունենալով համապատասխան որակավորում, ստորագրել է այդ եզրակացությունները: