կարևոր
1084 դիտում, 1 շաբաթ առաջ - 2025-02-10 16:15
Հասարակություն

Ձեր ռեֆորմի արդյուքնում քանի՞ աուդիտոր դուրս եկավ շուկայից և որքանո՞վ թանկացավ աուդիտորական ծառայությունը․ Խաչատրյանը՝ փոխնախարարին

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ կբարձրացվի ֆինանսական հաշվետվություններն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չհրապարակելու համար նախատեսված վարչական պատասխանատվության չափը: Նախագիծն այսօր քննարկվեց Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում։

Տուգանքի նշանակման օրվանից հետո` երեսուն օրվա ընթացքում, ֆինանսական հաշվետվությունները պետական մարմիններ չներկայացնելը կամ դրանք օրենքով սահմանված կարգով չհրապարակելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած` հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտը կարգավորող նոր օրենսդրական փաթեթով, ի թիվս այլ կարգավորումների, ճշգրտվել է պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների շրջանակը: Ըստ դրա` բոլոր կազմակերպությունները, բացի փոքր կազմակերպություններից ու միկրոկազմակերպություններից, պարտավոր են տարեկան ֆինանսական հաշվետվությունները հրապարակել: Ըստ Ֆինանսների փոխնախարար  Արման Պողոսյանի՝ գործող օրենքով սահմանված պարտականությունը չկատարելու համար սահմանված պատասխանատվության միջոցը համադրելի չէ այդ պարտականությունը կատարելու համար պահանջվող աուդիտորական ծառայության արժեքի հետ, հետևաբար կազմակերպությունների որոշ շրջանակի համար նախընտրելի է ենթարկվել վարչական պատասխանատվության` աուդիտի միջին արժեքի մոտ 10 տոկոսի չափով, ընդամենը 550 հազար դրամ, քան ապահովել օրենքի պահանջները, այն է` ֆինանսական հաշվետվությունները ենթարկել պարտադիր աուդիտի:

Նախագծով առաջարկվում է խստացնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված ֆինանսական հաշվետվությունները չհրապարակելու համար վարչական պատասխանատվության միջոցները. առաջին անգամ` 150,000 դրամ կամ աուդիտորական ծառայության միջին արժեքի 2,5 տոկոսի չափով, երկրորդ անգամ` 1,500,000 դրամ կամ աուդիտորական ծառայության միջին արժեքի 25 տոկոսի չափով, երրորդ անգամ` 3,000,000 դրամ կամ աուդիտորական ծառայության միջին արժեքի 50 տոկոսի չափով:
 

Քննարկմանը ներկա «Հայաստան» խմբակցության ատգամավոր Արթուր Խաչատրյանն Արման Պողոսյանից հետաքրքրվեց, արդյո՞ք գնահատվել է, թե հիշյալ ռեֆորմի արդյունքում քանի՞ աուդիտոր է  դուրս եկել շուկայից և որքանո՞վ թանկացավ աուդիտորական ծառայությունը։
 

Մանրամասն՝ տեսանյութոմ։