|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Գերմանական Էսէսի նախկին անդամ, 93-ամյա Օսկար Գրենինգը, ով Օսվենցիմի մահվան ճամբարում հաշվապահ է եղել եւ մեղադրվում է 300 հազար անձանց սպանության մեջ, դատական լսումների ժամանակ ճանաչել է իր բարոյական մեղքը սպանվածների առջեւ։
«Կասկած չկա, որ ես բարոյապես մեղսակից եմ այդ հանցագործություններին։ Ես ներողություն եմ խնդրում: Քրեական պատասխանատվության մասին որոշումը պետք է դուք կայացնեք»,- ասել է Գրենինգը։
Նա խոստովանել է, որ 1942թ. համակենտրոնացման ճամբարում հայտնվելուն պես իմացել է գազային խցիկների մասին։