|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Կարգոների» փոխարեն ստեղծված նոր կազմակերպության՝ «Նորֆոլկ քոնսալթինգ» ՍՊԸ-ի ղեկավար նշանակված «Գազպրոմ Արմենիա» ընկերության հաշվապահ Արմեն Ունանյանի անունը երեկվանից հանվել է «Գազպրոմի» կայքից, որտեղ նրա նկարը վարչապետի որդու կողքին էր։
Մոտ մեկ ամիս նախապատրաստվող գործընթացի ընթացքում ՊԵԿ-ից հերքում էին, թե Ունանյանը «գազից» տեղափոխվում է մաքսային ոլորտ։ Այժմ արդեն տեղեկատվությունը հաստատվեց եւ հրապարակվեց։ «Գազպրոմի» կայքում երեկ արդեն նոր գլխավոր հաշվապահի անունը կար՝ Վարդան Նաչարյան, ով առայժմ պաշտոնակատար է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում