Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 9-ին ՀՀ վարչապետը եղել է ՊԵԿ-ում, այցելությունը սկսվել է Արարատյան մաքսատան ավտոմաքսատնից, բայց այցելություն է եղել ևս 4-5 հասցեներում տեղակայված` ՊԵԿ տարբեր ծառայություններ: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
«Դուք կենտրոնացել եք մի փոքր էպիզոդի վրա, այն էպիզոդի, որը, ձեր կարծիքով, առերևույթ սենսացիա է պարունակում: Մարդկային ճակատագրի հարց չկա: Այն, ինչ վարչապետը տեսավ և դուրը չեկավ, նա որոշակի մտքեր արտահայտեց ու կոչ կամ հորդորներ ասաց, դրանց մեր աշխատակիցը պատասխանել է` դիմում գրելով: Եվ ոչ միայն տվյալ աշխատակիցը, այլև ավտոմաքսատան պետն է ազատման դիմում գրել: Դա այդ մարդկանց ընտրությունն է»,- նշեց նա:
Լրագրողների հակադարձմանը՝ վարչապետն ինքն ասաց, որ ազատվեն աշխատանքից, և հետո` ո՞վ էր այդ ամենի պատասխանատուն, Անանյանը վրդովված պատասխանեց. «Ամենամեծ պատասխանատուն ես եմ, ՊԵԿ-ի նախագահն է պատասխանատվություն կրում այդ ամենի համար: Եթե ակնկալում եք, որ ես դիմում գրեմ և հեռանամ, դա կդիտարկվի փախուստ այն ահռելի պարտականություններից, որ վերցրել եմ ինձ վրա: Ես դիմում չեմ գրելու: Ես վարչապետի կոչ-հորդորին չեմ արձագանքելու իմ դիմումով: Եթե դուք սենսացիա եք ուզում, ես ասացի: Մնացած բոլոր աշխատակիցներին ոչ մեկ ոչ մի բան չի ասել: Մենք իրավունք չունենք մարդուն ազատելու կամ չազատելու՝ ո՛չ ես, ո՛չ պարոն վարչապետը: Ես բավարարել եմ աշխատակցի դիմումը, որը նրա ընտրությունն է: Իսկ մաքսատան ղեկավարի՝ Միրզոյան Հայկի դիմումը գրվել է, և ես բավարարելու եմ: Նա այդպիսի ցանկություն է հայտնել, որ ազատման դիմում է ներկայացնելու: Ես հարգում եմ նրա որոշումը: Ես ազատման դիմում չեմ ներկայացնելու, նա ներկայացնելու է»: